ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում խոսել է նաև սահմանազատման գործընթացի մասին՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները քննարկում են, թե սահմանի որ հատվածը սահմանազատեն հաջորդ փուլում։
«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել սահմանազատման հատվածների վերաբերյալ։ Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվեն հատվածները։ COP29-ից հետո, ենթադրում են, գործընթացները կշարունակվեն»,- ասել է նա։
Փաշինյանը չի բացառել, որ խաղաղության պայմանագրի կնքման պարագայում Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից՝ նույնն ակնկալելով Ադրբեջանից։
«Եթե Հայաստանը տեսնի, որ ռեալ հասնում է խաղաղության, ու խաղաղության պայմանագիրը կնքվում է, միջազգային ատյաններում Հայաստանի հայցերը հետ կկանչվեն։ Փոխադարձաբար Ադրբեջանն էլ իր հայցերը հետ կկանչի նախորդիվ իրադարձությունների համար»,- հայտարարել է Փաշինյանը։