ԻՆՉՊԵՍ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Գ. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործով հարցաքննության է հրավիրվել նրա թիկնապահ Գրիգոր Մանուկյանը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել Փաշինյանի թիկնապահի ցուցմունքն այն մասին, թե ինչ է պատմել  նա քննչական կմիտեի քննիչներին:

 

Մանուկյանն իր ցուցմունքում հայտնել է, որ աշխատում է ՀՀ ՊՊԾ ԱՌԱՋԻՆ ԲԱԺՆԻ 2-րդ բաժանմունքում՝ որպես ավագ թիկնապահ: 2024 թվականի օոգստոսի 23-ին՝ ժամը 19:35-ի սահմաններում,  ՀՀ վարչապետը գտնվել է Ռուբինյանց 2 շենքում, ինքը նույնպես գտնվել է Ռուբինյանց 2 հասցեի  շենքի բակում  եւ իրականացրել է նշված շենքի պահպանությունը. երբ ՀՀ վարչապետը վերոնշյալ շենքից դուրս է եկել եւ մոտենալիս է եղել մեքենային, ինքը կանգնած է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող եւ ուղեկցող մեքենաների մեջտեղում: Այդ ժամանակ նկատել է, որ ինչ-որ իր օդի մեջ շարժվում է դեպի իրենց: Նշված իրը հարվածել է իրենցից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող մի քաղաքացու մեքենայի, որից հետո իրենց ձախակողման հատվածում այդ իրը վայր է ընկել:

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանի թիկնապահ Գրիգոր Մանուկյանին դատարանը ծանուցում է ուղարկել, որպեսզի վերջինս ներկայանա` ցուցմունք տալու։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 23-ին՝ երեկոյան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից քաղաքացին խնձոր էր նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել, եւ անմիջապես պառկել էին գետնին։ Իրավապահները օրեր շարունակ Ռուբինյանց 2/2 շենքում խուզարկություններ էին անում, փնտրում այդ տեսակի խնձոր մարդկանց բնակարաններում:

Ի վերջո, խնձորը նետելու կասկածանքով, ձերբակալվեց 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը։

Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու համար. նրա նկատմամբ ընտրվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը։ ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել գործով նախաքննության ավարտ հայտարարել ու գործը ուղարկել է դատարան»։

«Ժողովուրդ» օրաթերթը դատարանում զրուցել էր 71-ամյա արցախցի տղամարդու հետ, ոով իր քայլի վերաբերյալ մեկնաբանեց՝ լավ եմ արել:

Թե ինչով կավարտվի այս պատմությունը՝ կիմանանք հետեւելով քննության ընացքին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԳ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հրայր Ռուդոլֆի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ, կաշառք տվողի օգտին, իր լիազորությունների շրջանակում ապօրինի գործողություն կատարելու համար, կաշառք է ստացել:

Նվեր Հայսերի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձին իր օգտին գործողություն կատարելու համար տվել է կաշառք, ինչպես նաեւ իր ծառայողական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նպաստել է կաշառք տվողի եւ ստացողի միջեւ կաշառքի, կաշառքի առարկայի շուրջ համաձայնության գալուն եւ կաշառքի առարկան փոխանցել է պաշտոնատար անձին:

Անժելա Սամվելի Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր օգտին գործողություն կատարելու համար պաշտոնատար անձին միջնորդի միջոցով տվել է կաշառք:

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՓԱՐԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ՝ ԿՐԻՄԻՆԱԼԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փարաքարի ՔՊ-ական գյուղապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հարցաքննվել է:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Փարաքարի ՔՊ-ական գյուղապետերը հայտնվում են կրիմինալի կիզակետում: Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը գիշերային ակումբում «կռիվ կինո» է սարքել. նա նախկինում ազատազրկված է եղել: Վերջինիս պաշտոնից ազատեցին ու կալանավորեցին՝ արդյունքում գյուղապապետ նշանակելով ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանին, ով հերթական անգամ կրիմինալի կիզակետում է: Այս պահին աղմկահարույց կրակոցներով որեւէ անձ կալանավորված չէ:

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս