ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել:
«2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։
ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ օրս զոհվել է 320 մարդասիրական աշխատող։ Զոհերի մեծ մասն աշխատում էր Միավորված ազգերի կազմակերպության Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունում (UNRWA):
Բացի Գազայից, մարդասիրական աշխատողների կյանքին սպառնացող վտանգներ կան Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Սուդանում, Հարավային Սուդանում, Եմենում և Ուկրաինայում, նշում է ՄԱԿ-ի OCHA-ն։