Թալիբները Գերմանիայից հետ են կանչել դեսպանին և գլխավոր հյուպատոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թալիբները հետ են կանչել Բեռլինում Աֆղանստանի դեսպան Յամա Յարին և Բոննում գլխավոր հյուպատոս Սաիդ Լյուֆթուլլահ Սադաթին։

Տարաձայնություններ են եղել երկրում իշխանությունը վերահսկող շարժման և դիվանագետների միջև, հայտնում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս չեն ընդունի վիզաներն ու անձնագրերը, որոնք տրվում են Բեռլինում և Բոննում գտնվող իրենց գրասենյակներից։ Մյունխենում գլխավոր հյուպատոսը շարունակում է պաշտոնավարել։

Թալիբների հայտարարության մեջ խոսվում է փաստաթղթերում «կամայական» որոշումների մասին, որոնք ընդունվել են «առանց խորհրդակցության»: Գերմանիայի ԱԳՆ-ը տեղեկացվել է Աֆղանստանի երկու դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնանկության մասին։

Երկու ներկայացուցչությունների կառավարումը ստանձնել է, այսպես կոչված, գործերի ժամանակավոր հավատարմատարը։




Լրահոս