ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Մաշտոցի պողոտայում երթևեկությունը կրկին կաթվածահար է:
Բանն այն է, որ Մաշտոցի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն էր եղել, ավտոբուսների համար հատուկ գիծ են առանձնացրել, բայց վարորդները շարունակում են երթևեկել այդ գծով:
Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա – Թումանայն փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Փաստն այն է, որ վարորդները չեն ենթարկվում օրենքին և շարունակում են երթևեկել այնպես, ինչպես իրենց հարմար է: