ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ փոփոխություններ են արվում Կուտակային կենսաթոշակայինի մասին օրենքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որոնցում կուտակվում են քաղաքացիների կենսաթոշակային վճարները, շարունակում է բարձր տեմպով աճել:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

«Կենսաթոշակային ֆոնդերի ծավալն արդեն հասել է մոտ 1 տրիլիոն դրամի, ինչը շատ լուրջ թիվ է։ Ծավալը շարունակում է շատ բարձր տեմպով աճել»,–ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալը:

Նրա խոսքով ՝ դրանք թե՛ պետական արժեթղթերում, թե՛ կորպորատիվ բարձր որակի արժեթղթերում արվող ներդրումների առումով բավականին բարձր դեր են խաղում:

Ֆոնդերի մասնակիցների թիվը մոտ 460 հազար է:

Մանրամասները՝ տեսանյութում։

 




Լրահոս