ՖՈՏՈ․ Գուցե Փաշինյանի «զայրույթը» մի փոքր էլ Երեմյանների՞ վրա տարածվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հովանավորչության նոր ձեւ է հասունացել ՔՊ-ի օրոք։

Դիցուք՝ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սննդամթերքի կոնկրետ տեսակների ու ճյուղերի մագնատ դարձած Երեմյանները, թերեւս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օբյեկտիվ հսկողությունից խուսափելու համար, գտել են «հանճարեղ» լուծում, այն է` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ վերջերս աշխատանքից ազատված ղեկավար Արմեն Հայրապետյանի կնոջը` Լուսինե Հակոբյանին, ընդունել են «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ում աշխատանքի, որի արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի ընտանիք արդեն աշխատավարձ է մուտք գործում։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Լուսինե Հակոբյանը, ըստ իր հայտարարագրի տվյալների համադրության, Երեմյանների ՍՊԸ-ում աշխատել է հենց ամուսնու վերջին պաշտոնի օրոք, եւ ոչ թե մինչեւ պաշտոնին նշանակվելը։ Նկատենք նաեւ, որ Հայրապետյանի կինը մի քանի տարի է աշխատում է սննդից տրամագծորեն հեռու ոլորտում` ՀԴՄ սարքերի սպասարկմամբ եւ վաճառքով զբաղվող «Իննթեք» ՍՊԸ-ում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս