Նոյեմբերի 23-ի գիշերը ծեծկռտուք է եղել և կրակոցներ են հնչել Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում։ Տելեգրամյան ալիքներում նշվում է, որ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց:
Իսկ ինչն է եղել ծեծկռտուքի պատճառը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները փորձում են պարզել միջադեպի մասնակիցների շրջանակը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են ծեծկռտուքի պատճառը: Մասնավորապես ArmLur.am-ի տեղեկություններով՝ պատճառը եղել է մեքենայի կայանման շուրջ առաջացած տարաձայնությունը:
Ի դեպ այս թեման բոլոր բակերում դարձել է վարորդների կռվախնձորի թեմա, ու սա առաջին դեպքը չէ, որ մեքենայի կայանման շուրջ վիճաբանում են ու դեռ ավելին՝ հնչում են կրակոցներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան