Գեղամ Նազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կքննարկվի խմբակցությունում, կխոսենք նրա հետ. Սեյրան Օհանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղամ Նազարյանի մանդատը վայր դնելու հարց «Հայաստան» խմբակցությունը չի քննարկել:

ArmLur.am-ին այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի հետ Վիետնամ գործուղումից եւ նրա հետ համատեղ լուսանկարներից հետո մամուլում շրջանառվեցին, որ Հայաստան» խմբակցությունը պահանջել է վայր դնել մանդատը:

ArmLur.am-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշեց, որ Գեղամ Նազարյանի մանդատի հարց չեն քննարկել.

«Գեղամ Նազարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կքննարկվի խմբակցությունում, կխոսենք նրա հետ:

Միեւնույն ժամանակ, Գեղամ Նազարյանը մեր թիմի անդամ է, վստահ եմ՝ նա հավատարիմ է մեր սկզբունքներին: Նրա մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել ու նման պահանջ չի ներկայացվել»,-ասաց Օհանյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս