ՔՊ-ն թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներից հետո մերժում է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ն փոխում է Գյումրիի համայնքապետի իր թեկնածուին:

Դեռ նոյեմբերի 4-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:

Կուսակցության վարչության՝ նոյեմբերի 12-ի նիստում եւս այս հարցը քննարկվել էր:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Կարեն Սարուխանյանի՝ թմրանյութի թեստի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներից հետո, սակայն, ՔՊ-ն նրա թեկնածությունը մերժել է, ու Նիկոլ Փաշինյանն այսօր որոշել է փոխել թեկնածուին:

Քիչ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է Գյումրիում նախնական ընտրություններ կազմակերպել քաղաքապետի ժ/պ ընտրելու համար։

Նա տեղեկացրել է, որ նախնական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս