Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 29, թմրանյութի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 10, ֆիզիկական ներգործության` 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, հոգեկան ներգործության ու փաստաթուղթ կեղծելու՝ 4-ական, վստահված գույքի հափշտակման՝ 3, անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, դրամանենգության զենք-զինամթերքի առգրավման, անօրինական միգրացիայի կազմակերպման, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, ինքնավնասման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության և աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, հողը փչացնելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ու ջրային կենդանիների ապօրինի որսի՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է համակարգչային հանցագործության 1 դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




Լրահոս