Իրավապահ համակարգում կասկածելի է այն հանգամանքը, որ Երեւանի փոխքաղաքապետի վարորդի անվամբ հաշվառված «Lexus» մակնիշի ավտոմեքենաները, որոնք այրել են, հենց նրան են պատկանում։ Չի բացառվում, որ փոխքաղաքապետի վարորդին փաստացի պատկանող մեքենաները այրելով՝ կոնկրետ անձիք Արմեն Փամբուխչյանին են փորձել բան հասկացնել, ինչը, օրինակ, եղավ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի տարածքում պայթյուն իրականացնելով։
Ավելին՝ քիչ առաջ ArmLur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Մեկ անձ, հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալված է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ինչ զարգացումներ եղան կասկածելի հրդեհից առաջ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ականների մոտ վստահ պնդել է, թե Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուց՝ Դավիթ Սեդրակյանից, ավտոմեքենա է նվեր ստացել, թաքցրել հանրությունից, իր թիմից: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցադրումներով դիմել էր Արմեն Փամբուխչյանին՝ պարզելու, թե որքանով են իրական այս տեղեկությունները, եւ պատրաստվում է արդյոք Արմեն Փամբուխչյանը աշխատանքից ազատման դիմում գրել եւ հրաժարվել Երեւանի ավագանու իր մանդատից. սակայն Փամբուխչյանը, մեր այս հարցերին ի պատասխան, նշեց, որ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Տեղեկացնենք, որ Արմեն Փամբուխչյանը 2021 թվականին գնել է LEXUS մակնիշի մեքենա, իսկ ահա փոխքաղաքապետի կինը տարվա ընթացքում մեքենաներ է գնել և վաճառել։եվ ահա այս հրապարակումից երկու օր անց հրդեհում են վարորդին պատկանող մեքենաները ,ինչը հասկածի տեղիք. Է տալիս
Հիշեցնենք,որ Նոյեմբերի 24-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Հրդեհ էր բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաներից մեկը ամբողջությամբ այրվել էր, մյուսն էլ դարձել ոչ շահագործելի։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հրդեհված «Lexus»-ները Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով են եղել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան