ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նրանք նոր մարդիկ չեն». Արթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Պողոսյանին՝ 6 տարի ժամկետով:

Մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Էդուարդ Հակոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եւ Պողոսյանը, եւ Հակոբյանն իրենց համար նոր մարդիկ չեն։

«Ե՛վ պարոն Պողոսյանը, և՛ պարոն Հակոբյանը նոր մարդիկ չեն մեզ համար: Պարոն Պողոսյանն արդեն շուրջ 2 տարի գլխավոր դատախազի տեղակալ է, պարոն Հակոբյանն արդեն շուրջ 2 տարի ֆինանսների նախարարի տեղակալ է, դրանից առաջ էլ նրանք համապատասխանաբար աշխատել են իրավական համակարգում. պարոն Պողոսյանը գլխավոր դատախազի տեղակալ լինելուց առաջ եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Էդուարդ Հակոբյանը, աշխատանքային ողջ գործունեությունն անցկացրել է ֆինանսների նախարարությունում»,- ասաց Փաշինյանը և շնորհավորեց ընտրված պաշտոնյաներին:




Լրահոս