ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում գինուն, բաստուրմային ավելի մեծ նշանակություն ենք տալիս, քան օրհներգին. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարությունը մի խումբ պատգամավորների առաջարկով Կառավարության քննարկմանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ օրհներգի, ինչպես նաև օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար։ Նաև առաջարկվում է փոփոխել քառատողերի հաջորդականությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե որևէ ոլորտում, երբ մենք փոփոխություններ են արվում ու չեն հասնում ԴՆԹ մակարդակի, դրանք տևական և ամբողջական չեն կարող լինել։ Նա կարևորել է ստանդարտները. «Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ու ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին»,- ասել է նա՝ հավելելով, որ համացանցում օրհներգի իրարից տարբեր բազմաթիվ կատարումներ կան:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս