ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետին նոր պաշտոն են տվել․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնեց, որ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար:

Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ 3 տարի առաջ գնդապետ Լևոն Դավիդյանը միացել էր ԶՈՒ պաշտոնյաների հայտարարությանը եւ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ ահա այսօր Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նոր պաշտոն է ստանում գնդապետ Լևոն Դավիդյանը՝ նշանակվելով Հատուկ նշանակության ուժերի հրամանատար։

2021 թվականին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը։

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»,- ասված է ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս