«Արծվի թևեր» կոչվող հատվածում վարելիս 39-ամյա տղամարդը պատուհանից ճայթուկներ է նետել․ տղամարդը խուլիգանության կասկածանքով տարվել է ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 27-ի ժամը 15-ի սահմաններում Մրգաշեն համայնքում շրջագայության ժամանակ 1-ին փողոցում նկատել են «Հոնդայի» մակնիշի մեքենան, որի վարորդը, համացանցում տարածված տեսանյութի համաձայն, նոյեմբերի 25-ին Երևան-Սևան-Իջևան Մ4 ճանապարհի՝ «Արծվի թևեր» կոչվող հատվածում վարելիս պատուհանից նետել էր ճայթուկներ:

Պարեկները «Հոնդայիի» վարորդին՝ Մրգաշեն գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդուն, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:




Լրահոս