ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքագծի մասին․
«Մոտակա օրերին քննարկելու ենք այդ հարցը։ Մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի անդամներից մեկը կարծիքներ է ասում, որը ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, կարող է ինքը լքել ֆրակցիան, կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»,– ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում