ՀԱՊԿ-ը հույս ունի, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը։ Այս մասին Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանը «սառեցրել» է աշխատանքը կազմակերպությունում։
«Սա արտացոլում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության ներկայիս քաղաքական դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, անմիջապես պետք է նշեմ, որ սա անկախ, ինքնիշխան պետության որոշում է, որի վրա չի կարող ազդել որևէ պետություն կամ կազմակերպություն։
Այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը, հուսով ենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության»,- ասել է Իմանգալի Թասմագամբետովը։