Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապրհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Արագածի, Սևանի, Սիսիանի («Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք) տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Տաթև-Լծեն, Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս