Բարենպաստ կլինի՞ 2025-ը առյուծների և կույսերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, թե ի՞նչ է սպասվում գալիք 2025 թվականին՝ օձի տարում։

2025 թվականին մասնավորապես սպասվում է անձնական աճի, կարիերայի և ֆինանսների զարգացում։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ի՞նչ է սպասվում անհատապես կենդանակերպի նշաններին։

Այսպիսով, այսօր հերթը առյուծներինն ու կույսերինն է։

Սկսենք առյուծներից, որոնք ևս կրակի տարերք են։ 2-րդ դարի աստղագետ Պտղոմեոսի նկարագրած 48 համաստեղություններից մեկն է։ Առյուծները սովորաբար առաջնորդ են, մեծահոգի, սեփական արժանապատվության զգացումով, համառ: Առաջին տպավորությունից ինքնավստահ են, կասկածամիտ: Նրանք մտահոգված են իրենց արտաքինով: Առատաձեռն են իրենց սիրելիների նկատմամբ, սիրում են նվերներ տալ և զվարճանալ: Չեն ներում վիրավորանքը, հատկապես երբ մերժում են ստանում: Վատ են գլուխ հանում մարդկանցից: Առյուծներին կարելի է գրավել կեղծավորությամբ և գովասանքով: Հավակնոտ են ու ագրեսիվ: Կարողանում են սիրել և լինել սիրված: Բացասական հատկանիշը՝ մեծամտություն:

Իսկ ի՞նչ է սպասվում առյուծներին գալիք 2025 թվականին։

Առյուծների համար եկող տարին լինելու է փոփոխությունների, աճի և ինքնարտահայտման տարի։
Առյուծների համար տարվա առաջին կեսը խոստանում է մասնագիտական առաջխաղացում և ճանաչում։ Նոր աշխատանքային առաջարկները, առաջխաղացումն ու հաջողությունը առյուծների նպատակներում հնարավոր են մայիսից առաջ՝ Յուպիտերի բարենպաստ դիրքի շնորհից։ Տարվա երկրորդ կեսը կբերի ֆինանսական կայունություն և նույնիսկ բիզնես ընդլայնում նրանց համար, ովքեր աշխատում են իրենց նախագծերի վրա։ Սակայն խորհուրդ է տրվում խուսափել ռիսկային ներդրումներից և լավ պլանավորել ծախսերը։

2025 թվականին առյուծների անձնական կյանքը կլինի կայուն, բայց ոչ առանձնապես ռոմանտիկ։ Ամուսնացած առյուծները կզգան հարաբերությունների նոր խորությունը, չնայած նրան, որ հնարավոր է հուզական կապի բացակայություն։ Միայնակ առյուծները կարող են հանդիպել նոր մարդկանց, սակայն նախկին փորձառությունները կարող են դժվար դարձնել վստահելը։ Ռոմանտիկ հարաբերությունների մեջ գտնվողները կունենան ուրախ և լիարժեք տարի և հնարավոր է, որ հարաբերություններում նոր քայլեր լինեն։
Առողջական առումով տարին հնարավոր է շատ խառը լինել։ Մարսի ազդեցությունը հնարավոր է, որ կուժեղանա ֆիզիկական տոկունությունը, սակայն Սատուրնի բացասական ազդեցությունը, հատկապես տարեսկզբին, կարող է բերել հոգնածություն կամ այլ առողջական խնդիրներ։ Կարևոր կլինի կյանքի առողջ ռեժիմը։

Անցնենք կույսերին։

Կույսերը հողի տարերք են և առաջին տպավորությունը նրանց մասին հիմնականում վառ չի լինում։ Հաճախ ամաչում են անծանոթների ներկայությունից, զրույցներում ոչ միշտ են վարողի դերում լինում: Զգայուն են, ճշտապահ, կարգապահ, գրավիչ և շատ հուսալի: Մարդկանցից հիասթափվում են կատարելագործման ձգտման պատճառով: Բնորոշ է՝ մշտական աճն ու կատարելագործման ձգտումը: Բարի ընկերներ են, երբեք հուսախաբ չեն անի: Կույսերը պրագմատիկ են, նրանց գրավում է այն ամենը, ինչ կանաչ է, չեն հետաքրքրվում գաղափարներով և տեսություններով: Բացասական կողմերը՝ չափից ավելի զգուշավորություն, կեղծ բարեպաշտություն:

Իսկ ի՞նչ է սպասվում կույսերին 2025 թվականին։

Այն կլինի փոփոխությունների, հաջողությունների և ինքնազարգացման տարի։
2025 թվականի ընթացքում կույսերի համար կլինեն նոր ծանոթությունների և կապերի տարի։

Վեներայի ազդեցությունը կմեծացնի կույսերի գրավչությունը և կաջակցի նոր հարաբերությունների ձևավորմանը։

Յուպիտերն ու Վեներան աջակցում են հարաբերությունների կայունացմանը, սակայն Մերկուրիի հետընթացների (մարտ, հուլիս, նոյեմբեր) ընթացքում կարևոր է խուսափել շփման խնդիրներից՝ համբերատարությամբ մոտենալով իրավիճակին։

Տարին խոստանում է մասնագիտական աճ: Յուպիտերը կաջակցի առաջխաղացմանը, իսկ Սատուրնը կհորդորի հետևողական աշխատանք։ Ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում կարող են հայտնվել նոր հնարավորություններ, իսկ հունիսին ծագած մարտահրավերները պահանջելու են նորարար մոտեցում։

Տարվա երկրորդ կեսին ֆինանսական վիճակը կբարելավվի: Վեներայի ազդեցությունը կօգնի եկամուտների և խնայողությունների կառավարմանը, բայց խորհուրդ է տրվում խուսափել շտապ որոշումներից։

Առողջությունը կայուն կլինի, բայց կարևոր է կանխարգելիչ խնամքը տարվա սկզբին։ Սատուրնը և Յուպիտերը կաջակցեն առողջ ապրելակերպին, իսկ մայիսն ու հունիսը կլինեն լավագույն ամիսները ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու համար։




Լրահոս