Ինչ հարցեր են այսօր փակ նիստի ժամանակ քննարկել Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման ժամանակ Հովիկ Աղազարյանի մանդատի հարց, որպես այդպիսին, չի քննարկվել:

Նրան խմբակցությունից հեռացնելու հարց եւս չի քննարկվել ՔՊ-ում: Նիկոլ Փաշինյանը պարզապես հիշեցրել է Աղազարյանին, որ մանդատը վայր դնելու «հորդորը» դեռ ուժի մեջ է:

Ավելին, Գյումրիում ստեղծված իրավիճակը եւս այսօր չի քննարկվել, ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ-ականները նշեցին՝ «նման բովանդակությամբ հարցերը՝ մանդատի հետ կապված, Գյումրիի վարչության նիստին են քննարկվում»:

Իսկ այսօր ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի հետ արտաքին քաղաքական հարցեր են քննարկել:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցը անակնկալ է եղել ՔՊ-ականներից մի մասի համար։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը sms-ի միջոցով ՔՊ-ականներին կանչել է ԱԺ, բայց պատգամավորների մի մասը չի իմացել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է լինելու։

 




Լրահոս