ԱԳ նախարարը Հաագայում կմասնակցի Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, փետրվարին Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին:

Ըստ աղբյուրի՝ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։

 




Լրահոս