ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից կգործի բանկային քարտով վճարման եղանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում այսուհետ հնարավոր է վճարում կատարել ՀՀ բանկերի կողմից թողարկված ֆիզիկական բանկային քարտերի միջոցով:

Այս մասին դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգի նորամուծություններին:

Նա շեշտեց՝ նման գործարքների պարագայում միջնորդավճար չի լինի:  Միջնորդավճարները կվճարի  ծրագիրն իրականացնող Telcell կազմակերպությունը:

«Եթե քաղաքացիները վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, հորդորում եմ՝ լրացուցիչ ճշտում կատարեն իրենց քարտի թողարկման պայմանների վերաբերյալ, որպեսզի վստահ լինեն, որ լրացուցիչ վճարների գանձման ենթակա չեն:  Եթե այս ծրագրի գործարկումից հետո ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, քաղաքացիներին խնդրում ենք հայտնել դրանց մասին, որպեսզի դրանք արագ լուծում ստանան, ինչից հետո նման վճարման հնարավորություն կլինի նաև Երևանի մետրոպոլիտենում»,-տեղեկացրեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 




Լրահոս