Առատ ձյան և եղանակային վատ պայմանների պատճաով արգելափակվել է Վերին Լարսի ճանապարհը։ Արդեն 5-րդ օրն է՝ Վերին Լարսը փակ է, և 863 հայկական բեռնատար սպասում է հերթում։
ArmLur.am-ին ահազանգած վարորդները պնդում են, որ այս թիվը հասնում է մոտ 1000-ի։
Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչն էլ մեծ խցանումներ է առաջացրել: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 1-ի դրությամբ երթևեկությունը շարունակելուն սպասում է ավելի քան 3,3 հազար բեռնատար։
Ականատեսները հայտնում են ռուս-վրացական սահմանի երկու կողմերում ծանր իրավիճակի մասին։ Մոսկվայի ժամանակով դեկտեմբերի 1-ին ժամը 21։55-ին Վերին Լարսի անցակետում 3429 մեքենաների վարորդներն ու ուղևորները սպասում են Վրաստան մեկնելու թույլտվության, ասվում է Հյուսիսային Օսիայի Երթևեկության կառավարման կենտրոնի կայքում։
Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսով ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, սակայն վատ եղանակի և ճանապարհի տարբեր հատվածներում հետընթաց երթեւեկության պատճառով կուտակումները պահպանվում են:
Վիճակագրության համաձայն՝ օրական Վերին Լարսով անցնում է մոտ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ Վրաստանի ռազմական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ (Վրաստանով):
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան