Այս տարվա սեպտեմբերի 9-ին Սասուն Բադասյանն ազատվել է ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Փաստաթղթում նշվում էր, որ հիմք է ընդունվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Բադասյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2023թ․ փետրվարի 17-ին։
Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի այս որոշումից ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Արտակ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի հունիսի 7-ից ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 952 հրամանով ընդգրկված լինելով մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողների ատեստավորման անցկացման համար ստեղծված` 10 անդամից ձևավորված 10-րդ ատեստավորման հանձնաժողովի անդամ, հանդիսանալով պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի և ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի մարտական պատրաստության բաժնի պետ Վարդան Մսրյանի հետ՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չարաշահել են իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև Սասուն Բադասյանի և Վարդան Մսրյանի հետ՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ կատարել են պաշտոնական կեղծիք։
Վարդան Մսրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի հունիսի 7-ից ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 952 հրամանով նաև ընդգրկված լինելով մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողների ատեստավորման անցկացման համար ստեղծված՝ 10 անդամից ձևավորված 10-րդ ատեստավորման հանձնաժողովի անդամ, հանդիսանալով պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ Սասուն Բադասյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության ֆիզիկական պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արտակ Գրիգորյանի հետ՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չարաշահել են իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաև Սասուն Բադասյանի և Արտակ Գրիգորյանի հետ՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ կատարել են պաշտոնական կեղծիք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան