Երեկ՝ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությունը, որին մասնակցեցին մի շարք հայ հայտնիներ, նրանից էին դերասան, երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը: Նրանք հանդես են եկել «Ինձ գրկիր ամուր» երգով:
Երգչուհին իրենց ելույթից տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր․ «Տարվա Երգ 2024»:
Նրանք շնորհակալություն են հայտնել իրենց հանդիսատեսին:
«Սիրում ենք Ձեզ շա՜տ շա՜տ»,-գրել էր Արփին: