ՏԵՍԱՆՅՈՒԹ․ EasyPay-ը միացել է Իդրամի Բաց QR ենթակառուցվածքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարեց, որ այսուհետ 22.500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սքանավորել նաև Իդրամի բաց/open QR-ի ենթակառուցվածքին միացած բոլոր ֆինանսական կազմակերպությունների՝ Բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդները։ Նույն օրը EasyPay ընկերությունը հայտարարեց Բաց QR ենթակառուցվածքին միանալու մասին։

Ասուլիսի ընթացքում Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը նշեց, որ բանակցություններ են ընթանում ֆինանսական համակարգը ներկայացնող այլ գործընկերների, և շուտով նրանք նույնպես հնարավորություն կունենան միանալ Իդրամի բաց/open QR-ին։ «Այս հնարավորությունը շահավետ է ֆինանսական կազմակերպությունների համար այն առումով, որ իրենց օգտատերերին և հաճախորդներին առաջարկում են այլընտրանքային վճարման տարբերակ 22.500-ից ավել վաճառակետերում։ Ընդ որում այդ ընկերությունների օգտատերերը ստիպված չեն ներբեռնել այլ հավելվածներ անհպում QR վճարումներ կատարելու համար», – ասել է Արսեն Քդենյանը։

EasyPay ընկերության գործադիր տնօրեն Մհեր Գալստյանը կարևորեց Իդրամ ընկերության այս քայլը նշելով, որ այն շուկայում խթանում է բաց մտածելակերպի մշակույթի զարգացումը․ «Մեր ընկերության համար այս համագործակցությունը կարևոր է, քանի որ այսուհետ մեր հաճախորդները կկարողանան easywallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով QR վճարումներ կատարել արդեն իսկ բավականին մեծ ցանցում։ Առհասարակ սա ևս մեկ քայլ է դեպի «open banking», ինչի կայացման ուղղությամբ ակտիվորեն աշխատում է նաև ՀՀ ԿԲ-ն։ Open QR-ի շրջանակներում չկան իմ և քո հաճախորդներ, ընդհակառակը՝ հաճախորդը բոլորինն է, իսկ ֆինանսական ընկերությունները պետք է ջանան վերջիններիս ներգրավել ճկուն, խելացի լուծումների և սակագնային քաղաքականության միջոցով», – ասաց Մհեր Գալստյանը։

Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների և թվային վճարումների նախագծերի բաժնի ղեկավար Ալբերտ Թունյանի խոսքով՝ Իդրամի բաց/open QR-ին միանալու գործընթացը տեխնիկական տեսանկյունից պարզ է․ այն իրականացվում է ժամանակակից և ստանդարտացված API-ների համակցման միջոցով։ «Ենթակառուցվածք ասելով՝ մենք նկատի ունենք ոչ միայն տեխնիկական լուծումը, այսինքն՝ հնարավորությունը, որ այլ Բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների օգտատերերն իրենց հավելվածներով կարող են սքանավորել Իդրամի QR-ը, մենք նկատի ունենք նաև նշված գործընկերների հետ հարաբերությունների, տեխնիկական հարցերի կարգավորման, ինչպես նաև հաճախորդների աջակցման մեխանիզմների ստեղծում», – ասել է Ալբերտ Թունյանը։

Այս պահին Իդրամ բաց/open QR-ի ենթակառուցվածքին միացել են EasyPay-ը, Evocabank-ը, Fast Shift-ը և Upay-ը։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

EasyPay has joined Idram’s open QR infrastructure

At a press conference on September 23, Idram announced that its QR codes, installed at over 22,500 points of sale, can now be scanned using the apps of customers from all financial organizations, banks, and payment companies that have joined Idram’s Open QR infrastructure. On the same day, EasyPay confirmed its participation in the Open QR system, further expanding this innovative network.

Idram’s CEO, Arsen Kdenian, noted that five financial companies are already ready to join the new system, and negotiations are underway with other participants in the financial market. “This is a significant event for Armenia’s financial market, as clients of all financial institutions connected to the system will be able to use their apps to scan Idram QR codes and make payments at over 22,500 points of sale,” emphasized Arsen Kdenian.

EasyPay’s, CEO Mher Galstyan, praised Idram’s initiative, emphasizing that it fosters a culture of openness and innovation in the market. “This collaboration is important for our company, as our clients will now be able to make QR payments through the easywallet e-wallet in an already extensive network of retail points. This is another step towards open banking, which is actively being developed by the Central Bank of Armenia. Within the framework of Open QR, there is no division between ‘my’ and ‘your’ clients – the client is shared, and financial companies must strive to attract them through flexible solutions and reasonable pricing policies,” said Mher Galstyan.

Albert Tunyan, Head of Idram’s Key Account and Digital Payments Projects Unit, explained that, from a technical perspective, the process of joining Idram’s open QR system is straightforward. It is facilitated through the use of modern and standardized APIs. “By infrastructure, we refer not only to the technical solution that enables users of other banks or payment organizations to scan Idram’s QR codes using their applications. It also includes establishing partnerships, resolving technical issues, and creating customer support mechanisms,” said Albert Tunyan.

Currently, EasyPay, Evocabank, Fast Shift, and Upay are part of Idram’s open QR infrastructure.

COMPANIES ARE SUPERVISED BY RA CBA

Компания EasyPay присоединилась к открытой QR-инфраструктуре Idram

На пресс-конференции, прошедшей 23 сентября, компания Idram сообщила, что теперь QR-система, установленная более чем в 22,500 торговых точек, доступна для сканирования через приложения всех финансовых организаций, подключенных к открытой QR-инфраструктуре Idram, включая банки и расчетные компании. В тот же день компания EasyPay объявила о своем присоединении к данной инфраструктуре.

Директор компании Idram Арсен Кденян отметил, что уже пять финансовых компаний готовы присоединиться к новой системе, и ведутся переговоры с другими участниками финансового рынка. Особое значение имеет то, что компания Armenian Card также подтвердила намерение присоединиться к открытой QR-инфраструктуре Idram, что создаст основу для формирования национальной QR-инфраструктуры. «Это важное событие для финансового рынка Армении, так как клиенты всех финансовых организаций, подключённых к системе, смогут использовать свои приложения для сканирования QR-кодов Idram и совершать платежи в более чем 22,500 точках продаж», – подчеркнул Арсен Кденян.

Исполнительный директор компании EasyPay Мгер Галстян отметил важность этого шага компании Idram, подчеркнув, что он способствует развитию культуры открытости и инноваций на рынке. «Это сотрудничество имеет важное значение для нашей компании, поскольку теперь наши клиенты смогут совершать QR-платежи через электронный кошелек easywallet в уже обширной сети торговых точек. Это ещё один шаг в сторону открытого банкинга, активно развиваемого Центральным банком Армении. В рамках Open QR нет разделения на “наших” и “ваших” клиентов – клиент общий, и финансовые компании должны стремиться привлекать их с помощью гибких решений и разумной тарифной политики», – сказал Мгер Галстян.

По словам Альберта Туняна, руководителя отдела ключевых партнеров и проектов цифровых платежей Idram, с технической точки зрения процесс подключения к открытому QR Idram является простым. Он реализован с использованием комбинации современных и стандартизированных API. «Под инфраструктурой мы понимаем не только техническое решение, позволяющее пользователям других банков и платежных организаций сканировать Idram QR-код через свои приложения, но и отношения с партнерами, регулирование технических аспектов, а также создание механизмов поддержки клиентов», — отметил Альберт Тунян.

В настоящее время к открытой QR-инфраструктуре Idram присоединились EasyPay, Evocabank, Fast Shift и Upay.

КОМПАНИИ РЕГУЛИРУЮТСЯ ЦБ РА




Լրահոս