Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, թե ի՞նչ է սպասվում գալիք 2025 թվականին՝ օձի տարում։
2025 թվականին մասնավորապես սպասվում է անձնական աճի, կարիերայի և ֆինանսների զարգացում։
ArmLur.am-ը ներկայացնում է, թե ի՞նչ է սպասվում անհատապես կենդանակերպի նշաններին։
Այսպիսով, այս անգամ անդրադառնում ենք աղեղնավորներին և այծեղջյուրներին։
Աղեղնավորները ևս կրակի տարերք են։ Աղեղնավորը համարվում է «տաք» ու «չոր» նշան, իսկ նրա գույնը մանուշակագույնն է։ Նշանի հետ կապված առասպելները վերաբերում են Էնկիդուին (Գիլգամեշի էպոսից), կենտավրոս Քիրոնին և Օրիոնին։ Մարդու մարմնի սխեմատիկ բաժանման 12 մասի մեջ այն վերահսկում է կոնքերն ու շնչառական ուղիները։
Աղեղնավորների համար 2025 թվականը կդառնա յուրահատուկ տարի՝ ընդգծված նոր հնարավորություններով, անձնական աճով և հոգևոր բացահայտումներով։
Ամուսնացած աղեղնավորների համար տարին խոստանում է ամրապնդել հարաբերությունները։ Եթե կան միայնակ աղեղնավորներ, ապա տարվա սկիզբը խոստումնալից է նոր սիրային հարաբերություններ սկսելու համար, սակայն երկրորդ կեսը կարող է բերել որոշ դժվարություններ, որոնք պահանջում են համբերություն։
2025 թվականն Աղեղնավորների աշխատանքային ոլորտում հաջողությամբ կսկսվի, սակայն տարվա երկրորդ կեսը պահանջում է ավելի մեծ կենտրոնացում և վերլուծական մոտեցում։ Ընթացիկ ծախսերը կպահանջեն ավելի խելացի պլանավորում, սակայն տարեվերջին հնարվոր են անսպասելի եկամուտներ և հաջող ներդրումներ։
2025 թվականին Աղեղնավորների առողջությունը կայուն կլինի, սակայն տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի ուշադրություն դարձնել հոգեկան և ֆիզիկական հանգստին։ Սթրեսի կառավարումն ու ոռղջ ապրելակերպի պահպանումն աղեղնավորների կյանքում կարևոր դեր կունենան։
Տարին կնշանավորվի հոգևոր հետաքրքրություններով՝ սկսած մեդիտացիայից մինչև նոր փորձառություններ, ինչպիսիք են սեմինարներն ու հոգևոր ճանապարհորդությունները։ Սա կօգնի ավելի խորը հասկանալ ինքներդ ձեզ և ձեր կյանքի ուղին։
Արշավային ուղղությունները 2025 թվականի գլխավոր թեման է։ Տարին լեցուն կլինի նոր մշակույթներ և վայրեր բացահայտելու հնարավորություններով։ Միջազգային ուղղություններով ճանապարհորդությունները հատկապես հաջող կլինեն։
Այծեղջյուրները հողի տարերք են։ Հին հունական դիցաբանությունում Այծեղջյուրը նույնացնում էին Ամաֆլեայի այծի հետ, որը կաթով կերակրել է մանկիկ Զևսին Կրետե կղզում։ Ի երախտագիտություն Զևսի համաստեղությունում վերափոխվեց որպես բուժքույր։ Կա մեկ այլ վարկած ևս, որ անալոգային դիցաբանությունում Այծեղջյուրը համարվում էր Պանի անտառի և որսի աստված, Դիոնեսի ուղեկիցը՝ ծնված այծի նման ոտքերով, մորուքով և կոտոշներով։ Պանը աստվածներին օգնել է մարտերում, մասնավորապես Զևսին՝ տիտանների դեմ պայքարին։
Գալիք 2025 թվականը այծեղջյուների համար խոստանում է լինել հագեցած ինչպես հաջողություններով, այնպես էլ լի մարտահրավերներով։
Այսպիսով, տարեսկզիբը հաջողություններով լի կլինի աշխատավայրում և բիզնեսում։ Ապրիլից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածումը աստղերը բարենպաստ են լինելու նոր հնարավորությունների և ֆինանսական աճի համար։ Չնայած նրան, որ ֆինանսական աճ է խոստանում տարին, պետք է եկամուտը կառավարել խելամտորեն, քանի որ որոշ ամիսներ կպահանջեն զգուշավորություն ծախսերում։ Տարեվերջին հնարավոր են պաշտոնի բարձրացումներ և նոր առաջարկներ՝ հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել ոլորտը։
Սիրային կյանքում տարին կտրուկ փոփոխություններ է բերելու։ Մինչև մարտ հնարավոր են դժվարություններ և շփման խնդիրներ, սակայն փոխըմբռնումն ու երկար զրույցները կօգնեն հաղթահարել դրանք։ Հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ամսիներին հնարավոր են բաժանումներ, սակայն հոկտեմբերը խոստանում է ամուսնության լավ հնարավորություն միայնակ Այծեղջյուների համար։
Այծեղջյուրների առողջությունը 2025 թվականին կլինի հիմնականում կայուն, սակայն տարեսկզբին հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացումներ։ Սեպտեմբերից մինչև հոկտեմբեր խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել մարսողության հետ կապված խնդիրներին։
Տարվա ընթացքում ուղևորությունները կլինեն արդյունավետ։ Մայիսը բարենպաստ է օտարերկրյա ճամփորդությունների համար՝ մասնագիտական և կրթական առումներով։