Հայաստանի տղամարդկանց 85-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 8 խաղափուլից հետո միանձնյա առաջատար շարունակում է մնալ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը, ով ունի 7 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը 5.5 միավորով երկրորդ հորիզոնականում է:
Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը 5 միավորով երրորդ հորիզոնականում է: