Վարորդները հրաժարվում են դուրս գալ երթուղի․ ինչ է մեկնաբանում քաղաքապետարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ։

▫️Միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ էականորեն կրճատվել է ստվերային շրջանառությունը։

▫️Չնայած վարորդներին հայտնել են, որ ստվերային շրջանառության կրճատմանը զուգընթաց բարելավվելու են աշխատանքային պայմանները, այնուհանդերձ, մեծ թվով վարորդների կողմից հերթական անգամ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ, որոնք զուգորդվում են շանտաժի դրսևորումներով»,- այս մասին գրում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ այսօր վաղ առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վարորդները գործադուլ են անում։

ArmLur.am-ը տեղեկացավ,որ վարորդներին խոստացել են նոր համակադգի ներդրումից հետո կբարձրանա նաև աշխատավարձերը, սակայն աշխատավարձի բարձրացում չի եղել։

Վարորդները փորձում են բողոքի ակցիայի միջոցով բարձրացնեն իրենց ձայնը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ. վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ շուտով հանդես կգան հայտարարությամբ։




Լրահոս