Միջին նորոգման աշխատանքներ՝ Բերդ-Արծվաբերդ-Չինարի ճանապարհի մի հատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-64, /Հ-36/ (Բերդ) -Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի կմ 16+400 – կմ 32+660 հատվածում՝ ընդհանուր 16.26կմ երկարությամբ։

Կապալառու կազմակերպությունը կատարել է փոսային նորոգում, տեղադրել է հարթեցնող շերտ, այնուհետև՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կատարվել է նաև կողնակների լրացում-հարթեցում։ Ճանապարհը գծանշվել է։ Շինաշխատանքներն ավարտական փուլում են։

Շինարարությունը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։




Լրահոս