ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը TRUTH սոցիալական ցանցում հայտարարել է, որ մեկնելու է Փարիզ՝ մասնակցելու 2019 թվականին մեծ հրդեհից հետո վերականգնված Աստվածամոր տաճարի բացման արարողությանը։
«Պատիվ ունեմ հայտարարելու, որ շաբաթ օրը ես կմեկնեմ Փարիզ՝ Ֆրանսիա՝ մասնակցելու հոյակապ և պատմական Աստվածամոր տաճարի բացմանը, որն ամբողջությամբ վերականգնվել է հինգ տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո»,- գրել է Թրամփը:
Ամերիկայի նորընտիր, բայց լիազորությունների կատարումը դեռ չստանձնած նախագահը գովել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին շենքի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքի համար։
Թրամփը նշել է, որ տաճարի բացման օրը «շատ հատուկ է լինելու բոլորի համար»։