ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Կարապետի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման Արթիկի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով զինապարտների եւ զինտեխնիկայի հաշվառման, կցագրման եւ ամրագրման, զորամասերը զորահավաքային ռեսուրսներով ժամանակին եւ որակով համալրելու պարտականություն, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական այլ հաշագրգռվածությունից ելնելով, անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, չարաշահել է պաշտոնեական դիրքը, ինչպես նաեւ, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Համլետ Դարբինյանին, ռազմական դրության ժամանակ պաշտոնեական լիազորությունների սահմաններն անցնելուն՝ որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

 

«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ Արա Նշանի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման Ապարանի բաժանմունքի պետի պաշտոնում, հանդիսանալով քաղաքացիական ծառայության պաշտոնատար անձ, ունենալով Հայաստանի Հանրապետության զինվորական միավորումներում մշտապես կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, մասնավորապես՝ ունենալով պահեստազորում հաշվառված քաղաքացիներին պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու մասին որոշում կայացնելու լիազորություն, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Նարեկ Հովհաննեսի Հոխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, հաշվառված լինելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում՝ որպես զինապարտ, Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 31-ին, զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով, պարտավոր լինելով ներկայանալ նշված տարածքային ստորաբաժանում՝ զորահավաքային ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, չի ներկայացել զինկոմիսարիատ՝ այդ կերպ խուսափելով զորահավաքային զորակոչից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարություն Հովհաննեսի Հոխանյանին եղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, հաշվառված լինելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում՝ որպես զինապարտ, Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 31-ին, զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով, պարտավոր լինելով ներկայանալ նշված տարածքային ստորաբաժանում՝ զորահավաքային ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, չի ներկայացել զինկոմիսարիատ՝ այդ կերպ խուսափելով զորահավաքային զորակոչից:

 

 

 

ԻՆՉՈՒ ԶՈՐԱՄԱՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ

Այս տարվա սեպտեմբերի 9-ին Սասուն Բադասյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Փաստաթղթում նշվում էր, որ հիմք է ընդունվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Բադասյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2023թ. փետրվարի 17-ին։

 

Եվ այսպես՝ Նիկոլ Փաշինյանի այս որոշումից ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Արտակ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2024 թվականի հունիսի 7-ից ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 952 հրամանով ընդգրկված լինելով մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողների ատեստավորման անցկացման համար ստեղծված` 10 անդամից ձեւավորված 10-րդ ատեստավորման հանձնաժողովի անդամ, հանդիսանալով պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի եւ ՀՀ պաշտպանության նախարարության զորամասի մարտական պատրաստության բաժնի պետ Վարդան Մսրյանի հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չարաշահել են իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաեւ Սասուն Բադասյանի եւ Վարդան Մսրյանի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ կատարել են պաշտոնեական կեղծիք։

Վարդան Մսրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2024 թվականի հունիսի 7-ից ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 952 հրամանով նաեւ ընդգրկված լինելով մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողների ատեստավորման անցկացման համար ստեղծված՝ 10 անդամից ձեւավորված 10-րդ ատեստավորման հանձնաժողովի անդամ, հանդիսանալով պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ Սասուն Բադասյանի եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ֆիզիկական պատրաստության եւ սպորտի ծառայության ֆիզիկական պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արտակ Գրիգորյանի հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ չարաշահել են իրենց իշխանական լիազորությունները, ինչպես նաեւ Սասուն Բադասյանի եւ Արտակ Գրիգորյանի հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ կատարել են պաշտոնեական կեղծիք։

 

 

 

 

 




Լրահոս