ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ՝ ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականին, մասնավորապես, սպասվում է անձնական աճի, կարիերայի եւ ֆինանսների զարգացում։

 

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին անհատապես։

Այսպիսով՝ այս անգամ անդրադառնում ենք աղեղնավորներին եւ այծեղջյուրներին։

Աղեղնավորները եւս կրակի տարերքի կրողն են։ Աղեղնավորը համարվում է «տաք» ու «չոր» նշան, իսկ նրա գույնը մանուշակագույնն է։ Նշանի հետ կապված առասպելները վերաբերում են Էնկիդուին (Գիլգամեշի էպոսից), կենտավրոս Քիրոնին եւ Օրիոնին։ Մարդու մարմնի սխեմատիկ բաժանման 12 մասի մեջ այն վերահսկում է կոնքերն ու շնչառական ուղիները։

Աղեղնավորների համար 2025 թվականը կդառնա յուրահատուկ տարի՝ ընդգծված նոր հնարավորություններով, անձնական աճով եւ հոգեւոր բացահայտումներով։

Ամուսնացած աղեղնավորների համար տարին խոստանում է ամրապնդել հարաբերությունները։ Եթե կան միայնակ աղեղնավորներ, ապա տարվա սկիզբը խոստումնալից է նոր սիրային հարաբերություններ սկսելու համար, սակայն երկրորդ կեսը կարող է բերել որոշ դժվարություններ, որոնք պահանջում են համբերություն։

2025 թվականն աղեղնավորների աշխատանքային ոլորտում հաջողությամբ կսկսվի, սակայն տարվա երկրորդ կեսը պահանջում է ավելի մեծ կենտրոնացում եւ վերլուծական մոտեցում։ Ընթացիկ ծախսերը կպահանջեն ավելի խելացի պլանավորում, սակայն տարեվերջին հնարավոր են անսպասելի եկամուտներ եւ հաջող ներդրումներ։

2025 թվականին Աղեղնավորների առողջությունը կայուն կլինի, սակայն տարվա ընթացքում անհրաժեշտ կլինի ուշադրություն դարձնել հոգեկան եւ ֆիզիկական հանգստին։ Սթրեսի կառավարումն ու ոռղջ ապրելակերպի պահպանումն աղեղնավորների կյանքում կարեւոր դեր կունենան։

Տարին կնշանավորվի հոգեւոր հետաքրքրություններով՝ սկսած մեդիտացիայից մինչեւ նոր փորձառություններ, ինչպիսիք են սեմինարներն ու հոգեւոր ճանապարհորդությունները։ Սա կօգնի ավելի խոր հասկանալ ինքներդ ձեզ եւ ձեր կյանքի ուղին։

Արշավային ուղղությունները 2025 թվականի գլխավոր թեման է։ Տարին լեցուն կլինի նոր մշակույթներ եւ վայրեր բացահայտելու հնարավորություններով։ Միջազգային ուղղություններով ճանապարհորդությունները հատկապես հաջող կլինեն։

Այծեղջյուրները հողի տարերք են։ Հին հունական դիցաբանությունում այծեղջյուրը նույնացնում էին Ամաֆլեայի այծի հետ, որը կաթով կերակրել է մանկիկ Զեւսին Կրետե կղզում։ Կա մեկ այլ վարկած եւս, որ անալոգային դիցաբանությունում այծեղջյուրը համարվում էր Պանի՝ անտառի եւ որսի աստված, Դիոնեսի ուղեկիցը՝ ծնված այծի նման ոտքերով, մորուքով եւ կոտոշներով։ Պանը աստվածներին օգնել է մարտերում, մասնավորապես Զեւսին՝ տիտանների դեմ պայքարի ժամանակ։

Գալիք 2025 թվականը այծեղջյուրների համար խոստանում է լինել հագեցած ինչպես հաջողություններով, այնպես էլ մարտահրավերներով լի։

Այսպիսով՝ տարեսկիզբը հաջողություններով լի կլինի աշխատավայրում եւ բիզնեսում։ Ապրիլից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում աստղերը բարենպաստ են լինելու նոր հնարավորությունների եւ ֆինանսական աճի համար։ Չնայած նրան, որ ֆինանսական աճ է խոստանում տարին, պետք է եկամուտը կառավարել խելամտորեն, քանի որ որոշ ամիսներ կպահանջեն զգուշավորություն ծախսերում։ Տարեվերջին հնարավոր են պաշտոնի բարձրացումներ եւ նոր առաջարկներ՝ հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել ոլորտը։

Սիրային կյանքում տարին կտրուկ փոփոխություններ է բերելու։ Մինչեւ մարտ հնարավոր են դժվարություններ եւ շփման խնդիրներ, սակայն փոխըմբռնումն ու երկար զրույցները կօգնեն հաղթահարել դրանք։ Հունիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ամիսներին հնարավոր են բաժանումներ, սակայն հոկտեմբերը խոստանում է ամուսնության լավ հնարավորություն միայնակ այծեղջյուրների համար։

Այծեղջյուրների առողջությունը 2025 թվականին կլինի հիմնականում կայուն, սակայն տարեսկզբին հնարավոր են քրոնիկ հիվանդությունների սրացումներ։ Սեպտեմբերից մինչեւ հոկտեմբեր խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել մարսողության հետ կապված խնդիրներին։

Տարվա ընթացքում ուղեւորությունները կլինեն արդյունավետ։ Մայիսը բարենպաստ է օտարերկրյա ճամփորդությունների համար՝ մասնագիտական եւ կրթական առումներով։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս