Լուսանկարը՝ համացանցից
Կոմիտասի ծննդյան 155 եւ Պարույր Սեւակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպիսի՞ն է լինում օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության բովանդակությունը:
Արմինե Բաղմանյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը մասնավորապես ներառում է՝
– թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը եւ ժամկետը,
-տրամադրված պաշարների քանակն՝ ըստ կարգերի, եւ հանքի տարեկան արտադրողականությունը,
-ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով,
– օգտակար հանածոյի եւ (կամ) ուղեկից բաղադրիչների անվանումը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությանը կցվում են համապատասխան փորձաքննություններ անցած օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, հանքարդյունահանման պայմանագիրը եւ լեռնահատկացման ակտը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Հյութերի դրոշմավորման համար ձեռք բերված դրոշմապիտակները կորցնելու դեպքում ի՞նչ պատասխանատվություն կարող է առաջանալ:
Հմայակ Մալխասյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 9.6-ի 5-րդ կետի համաձայն` չօգտագործված կամ վնասված դրոշմապիտակների վերադարձը նշված հոդվածով սահմանված ժամկետներից ուշացնելու, նշված հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում հարկային տեսչությունների կամ մաքսատների կողմից հետ չընդունվելու կամ դրոշմապիտակների կորստի դեպքերում համապատասխան փաստն արձանագրվելու օրվա դրությամբ հաշվարկվում են հարկային պարտավորություններ այն չափով, որ չափով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կհաշվարկվեին դրանք, եթե դրոշմապիտակների տեսակին, քանակությանը եւ տարողությանը համապատասխանող ապրանքները հարկ վճարողի կողմից իրացված լինեին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում 9.2-րդ հոդվածով սահմանված են ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ ներմուծված շշալցված կամ ցանկացած այլ ձեւով տարայավորված այն ապրանքների ցանկն ու ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, որոնց օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը 2013թ. հուլիսի 1-ից պարտադիր է: Այդ ցանկում թանը ներառված չէ: