Այսօր Գյումրիի համայնքապետի պաշտոնակատարի նախնական ընտրությունների վերջին օրն է․ ուշ երեկոյան արդեն հայտնի կդառնա համայնքապետի ԺՊ-ի անունը։
Դեռ նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին տեղի կունենան նախնական ընտրություններ, միջազգային տերմինով ասած՝ փրայմերիզ կանցկացվի։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել է 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:
Այսօր ընտրությունները կավարտվեն, կամփոփվեն արդյունքները, առավելագույն ձայն ստացած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, ինչպես նաև համայնքապետի ընտրությունների ժամանակ կլինի իշխող ուժի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան