«Ես դերասան եմ, իմ դերն եմ խաղացել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց վերջին շրջանում թեժ քննարկման առիթ դարձած «Կայսրության թևեր» ֆիլմի դերասան Արմեն Մարությանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ Դատախազությունն ընթացք է տվել ֆիլմի հետ կապված գործին՝ դերասանն ասաց՝ «ուր ուզում են՝ թող ներկայացնեն, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ինձ դերը տվել են, նայել եմ, կերպար եմ ստեղծել, խաղացել եմ»:
ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ փուլում է գործը,։ Վերջինս ասաց, որ դեռ որևէ նորություն չկա, նորության դեպքում՝ պաշտոնական ձևով կտեղեկացնեն:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից հայտնել էին, որ մասնագիտական վերլուծություն են իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել էին Դատախազություն: