Չեմպիոնների լիգայի հանդիպումների գնդակների պաշտոնական մատակարար Adidas-ը ներկայացրել է նոր Fired Up գնդակը, որը շրջանառության մեջ է մտնելու լիգայի փուլի 7-րդ և 8-րդ տուրերից սկսած, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Fired Up գնդակը մի փոքր փոփոխված դիզայնով է, բայց պահպանում է լիգայի փուլի համար նախատեսված գնդակի դասական դիզայնը՝ կարմիր, սպիտակ, դեղին ալիքներով և սպիտակ աստղերով:
Նոր գնդակը ունի adidas performance ինովացիոն համակարգ, որն ավելի ճշգրիտ է դարձնում գնդակի պտտեցումը: