Խմբակային ծեծկռտուք՝ Վեդիում. կա դանակահարված. կասկածյալներն անչափահասներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 11-ին Վեդիի հիվանդանոց «զստափոսի շրջանի կտրած-ծակած թափանցող վերքով» Փոքր Վեդի գյուղից շտապ երիտասարդի են դանակահարված տեղափոխել։ Վերջինս 24-ամյա Մ.Ա․-ն է եղել։

ArmLur.am-ի փոխանցմամբ՝ ՀՈԳՎ Վեդիի բաժնի իրավապահները պարզել են, որ ժամը 14։30-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել 17 տարեկան անչափահաս Վ. Ղ․-ի, վերջինիս մորեղբոր որդի Մ. Ա․-ի և 15-ամյա անչափահաս Ա. Թ․-ի միջև։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ վեճի ժամանակ Ա. Թ․-ն իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով հարվածել է Մ. Ա․-ին։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախնական տեղեկությունների համաձայն աղջկա հետ կապված վեճ է եղել։

Քնար Մանուկյան




Լրահոս