Team ընկերությունների խումբը ձեռք է բերել իռլանդական Imagine օպերատորի բաժնետոմսերի վերահսկող փաթեթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Team ընկերությունների խումբը հայտարարում է Իռլանդիայի հեռահաղորդակցության օպերատորներից մեկի՝ Imagine Broadband ընկերության բաժնետոմսերի վերահսկող փաթեթի ձեռքբերման մասին։ Գործարքը կնքվել է խոշորագույն միջազգային ներդրումային Brookfield Corporation-ի հետ, որը շարունակում է ընկերությունում գործել որպես փոքրամասնական բաժնետեր։

 Imagine-ը ֆիքսված ձայնային կապի և անլար լայնաշերտ ինտերնետի ծառայություններ է մատուցում Իռլանդիայի ողջ տարածքում։

«Սա մեր առաջին խոշոր գործարքն է Եվրոպայի տարածքում և նշանակալի ձեռքբերում է հետագա զարգացման համար։ Որպես հայկական ընկերություն՝ մենք հպարտ ենք, որ ընդլայնում ենք բիզնեսի շրջանակները և բացում նոր հեռանկարներ, որոնք նաև կնպաստեն երկրի տնտեսության զարգացմանը՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնելով միջազգային բիզնես միջավայրում»,- ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Գործունեության մեկնարկից ի վեր Imagine-ը կիրառում է բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները նույնիսկ Իռլանդիայի ամենահեռավոր բնակավայրեր արագ և հուսալի ինտերնետի հասանելիություն ապահովելու համար։ Այժմ ընկերությունը խոշոր ներդրումներ է կատարում օպտիկամանրաթելային ցանցերում։

Imagine-ի նոր ղեկավար է նշանակվել հեռահաղորդակցության և բիզնեսի ոլորտում ավելի քան քսան տարվա փորձ ունեցող Նայլ Թալլոնը։ Նրա խոսքով՝ Team ընկերությունների խմբի այս ներդրումը Imagine-ի պատմության մեջ հետաքրքիր նոր էջ է բացում։

«Մենք արդեն սկսել ենք աշխատել մեր թիմի և շուկայի գործընկերների հետ՝ ընդլայնելու մեր հասանելիությունն ու առաջարկները և երկրով մեկ տրամադրելու ավելի արագ ինտերնետ և նորարարական լուծումներ»,-ասում է նա։

Սա Team ընկերությունների խմբի արդեն երկրորդ միջազգային գործարքն է, որը բխում է Խմբի ռազմավարական նպատակներից՝ զարգացնել հայկական բիզնեսը և ամրապնդել Հայաստանի դերը հեռահաղորդակցության ոլորտում։

2023 թվականին Team ընկերությունների խումբը ձեռք էր բերել նաև վրացական SkyTel ընկերության բաժնետոմսեր Հայաստան մտնող ինտերնետ ուղիները դիվերսիֆիկացնելու և ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ Այսկերպ Team ընկերությունների խումբը նախադրյալներ է ստեղծել Team Telecom Armenia-ի՝ որպես տարածաշրջանային օպերատոր, իր դիրքն էականորեն ամրապնդելու համար։

Թիմ ընկերությունների խմբին են պատկանում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաև Buy.am առցանց մոլը։

Team Group of Companies acquires controlling stake in Irish operator Imagine

The Team Group of Companies announces the acquisition of a controlling stake in Imagine Broadband, one of Ireland’s telecommunications operators. The deal was concluded with the major international investment company Brookfield Corporation, which will continue to operate as a minority shareholder in the company.

Imagine provides fixed voice and wireless broadband internet services across Ireland.

“This is our first major deal in Europe and a significant milestone for future growth. As an Armenian company, we are proud to expand our business scope and open new horizons that will also contribute to developing the country’s economy, making Armenia more recognizable in the international business environment,” said Alexandr Yesayan, co-founder of Team Group.

Since its start, Imagine has utilized all modern technologies to provide fast and reliable internet access, even to Ireland’s most remote areas. The company is now making significant investments in fiber-optic networks.

Neil Talon, who has over twenty years of experience in telecommunications and business, has been appointed as the new CEO of Imagine. According to him, Team Group’s investment marks an exciting new chapter in Imagine’s history.

“We have already begun working with our team and market partners to expand our coverage and offerings, delivering faster internet and innovative solutions across the country,” he said.

This is the second international deal by Team Group, aligning with its strategic goals to develop Armenian business and strengthen Armenia’s role in the telecommunications sector.

In 2023, Team Group also acquired shares in Georgia’s SkyTel to diversify internet routes into Armenia and enhance internet reliability and security levels. Through this, it has laid the groundwork for Team Telecom Armenia to substantially strengthen its position as a regional operator.

The Team Group includes companies offering innovative engineering and technological solutions: Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay, and the Buy.am online mall.




Լրահոս