Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Porsche մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կայանած BMW (վարորդ՝ Ա. Ռ., ծնված 1977 թ․) և GAZ (վարորդ` Խ. Ս.) մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև մոտակա յուղման կետի տարաներին և վրաերթի ենթարկել քաղաքացի Ա. Գ.-ին (ծնված 1970 թ․), որը տեղում մահացել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել GAZ մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպումը։