Ծանրորդ Գարիկ Կարապետյանը հրաժարվեց պայքարից․ նա վնասվածք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգքաշային Գարիկ Կարապետայնը հրաժարվել է շարունակել պայքարը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության հրում վարժությունում:

Հիշեցնենք՝ պոկում վարժության արդյունքներով Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ առաջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգկշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանը ինքնուրույն լքեց հարթակը:

Տեղեկացնենք նաև, որ տղամարդականց 109 կգ քաշայինների B խմբում Հայաստանի ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանն այսօր երկամարտի 360 կգ արդյունքով 11-րդ արդյունքն է ցույց տվել: Պոկում վարժությունում Պետրոսյանը 155 կգ արդյունք է գրանցել, իսկ հրումում՝ 205 կգ:

Աղբյուրը՝ Armsport.am:




Լրահոս