ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տրանսպորտի վիճակը վատացել է, օրինակ՝ Նորագավիթում, առաջարկ ներկայացրեք․ Տիգրան Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կան թաղամասեր, որտեղ իրավիճակը նույնիսկ վատացել է, մասնավորապես, Նորագավիթում, և մեր հետագա քայլերը պետք է լինեն ծայրահեղ ծանր գծերի հարցերը լուծելը»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային համակարգին և նշել, թե որոշ երթուղիներ գերծանրաբեռնված են։

Նա նաև նշել է. «Հանրային տրանսպորտում հոսքը պետք է ավելանա, և մենք պատշաճ մակարդակի ծառայություն պետք է մատուցենք։ 171 ավտոբուսը, վստահորեն, այդ հարցում մեզ օգնելու է, 15 նոր տրոլեյբուսը, վստահորեն, մեզ օգնելու է, մյուս տարվա 15 նոր տրոլեյբուսը վստահորեն մեզ օգնելու է, բայց դեռ ունենք կոնկրետ հարցեր, որ պետք է լուծում ստանան»։

Ավինյանը հիշեցրել է, որ հունվարի 1-ից անցում է կատարվելու նոր տոմսային համակարգին. «Մինչ այդ մենք պետք է պատրաստ լինենք տոմսային պրոդուկտների ծառայությունից օգտվելու հնարավորությունն ստեղծելուն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս