Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում և նրա շուրջ ծավալվող իրադարձություններին և ողջունում է համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Աքաբայում Համատեղ շփման խմբի նախարարական հանդիպման շրջանակում։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է X-ում։
Ընդգծվում է, որ Հայաստանը աջակցություն է հայտնում սիրիացի ժողովրդին իր պատմության այս կարևոր և վճռորոշ պահին։
«Մենք հանդես ենք գալիս քաղաքական անցման ներառական և խաղաղ գործընթացի օգտին՝ հաստատապես հավատալով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը կայունության և խաղաղության բանալին են ինչպես Սիրիայում, այնպես էլ ողջ տարածաշրջանում», – ընդգծել է ԱԳՆ-ն։