ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՁԿՆԵՐԻՆ ԵՎ ՋՐՀՈՍՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե 2025-ին ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին անհատապես։

 

Այսօր, ավարտելով ցանկը, անդրադառնում ենք Ջրհոսներին եւ Ձկներին։

2025 թվականը Ջրհոսների համար լինելու է զարգացման, աճի եւ անձնական վերափոխման տարի՝ նշանավորվելով կարիերայի առաջընթացով, ֆինանսական հաջողություններով եւ ռոմանտիկ հնարավորություններով:

Տարին սկսվում է բեղմնավորությամբ, հատկապես մարտից մինչեւ մայիս՝ մեծ հնարավորություններով նոր նախագծերի եւ համագործակցությունների համար։ Հունիսից սկսած սպասվում են նոր աշխատանքային հնարավորություններ եւ ճանաչում անցյալ ձեռքբերումների համար։ Ֆինանսապես, տարվա կեսին կարելի է ակնկալել աճ եւ ներդրումների համար բարենպաստ ժամանակ։

Տարվա սկիզբը կարող է լինել ավելի զգայուն առողջության տեսանկյունից, բայց ապրիլից իրավիճակը կբարելավվի։ Սատուրնի եւ Նեպտունի շարժերը կօգնեն մտավոր կարգապահությանը եւ ստեղծագործական զարգացմանը, իսկ տարվա երկրորդ կեսը կնշանավորվի մտքի ընդլայնման հնարավորություններով։

Կարեւոր ամիսներ Ջրհոսների համար.

.Փետրվար եւ հունիս՝ սիրո եւ նոր հարաբերությունների համար։

. Մարտ-մայիս՝ կարիերայի համար։

. Ապրիլ՝ առողջության եւ կյանքի փոփոխությունների համար։

. Հոկտեմբեր՝ ինտելեկտուալ աճի եւ ճանապարհորդությունների համար։

Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է զգուշություն ցուցաբերել ֆինանսական որոշումների եւ հարաբերությունների հարցերում՝ հատկապես օգոստոսին։ Ճկունությունն ու համբերությունը կօգնեն հաղթահարել մարտահրավերները եւ տարվա վերջում հաջողությամբ ամփոփել բոլոր ջանքերը։

Ձկներին 2025 թվականին սպասվում է վերափոխումների, աճի եւ բազմաթիվ հնարավորությունների տարի։

Ձկների ստեղծագործական ունակությունները կդառնան կենտրոնական։ Եթե Ձկներն աշխատում են արվեստի կամ երեւակայություն պահանջող ոլորտներում, կկարողանան առավելագույնս օգտագործել իրենց տաղանդները։ Տարվա ընթացքում սպասվում են կարիերայի շրջանում հաջողություններ, մասնավորապես՝ ավելի մեծ պատասխանատվության կամ ազդեցության ոլորտներ ձեռք բերելու հնարավորություններ։ Նոր համագործակցություններն ու գործընկերությունները նույնպես կօգնեն Ձկների աճին, սակայն մրցակցային մարտահրավերներ կարող են ծագել, որոնք կպահանջեն համբերություն ու խելամտություն։

Սիրային կյանքում տարին խոստանում է խորանալ հարաբերություններում։ Ամուսնացած զույգերին խորհուրդ է տրվում աշխատել հարաբերությունների ամրացման վրա՝ շեշտելով ազնիվ հաղորդակցությունը։ Ազատ Ձկներին սպասվում են նոր ռոմանտիկ հնարավորություններ, սակայն կարեւոր է չանտեսել առողջ սահմանները՝ պաշտպանելու համար սեփական էմոցիոնալ բարեկեցությունը։

Տարվա առաջին կեսին ֆինանսական վիճակը կարող է բարդանալ, հատկապես մարտի վերջում եւ հոկտեմբերի սկզբին։ Այս ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել խոշոր ծախսերից եւ ուշադրություն դարձնել պլանավորմանը։ Սակայն տարվա վերջում ֆինանսական բարելավում է սպասվում, ինչը թույլ կտա ներդրումներ կատարել եւ գումար հատկացնել անձնական կարիքներին։

Ձկների էմոցիոնալ առողջությունը կլինի առաջնահերթ։ Խորհուրդ է տրվում ինտեգրել մեդիտացիա կամ յոգա առօրյայում՝ սթրեսի նվազեցման եւ հոգեկան հավասարակշռության համար։ Ֆիզիկական առողջության պահպանումն էլ կարեւոր է. ակտիվ կենսակերպն ու լավ սնունդը կօգնեն բարձրացնել էներգիայի մակարդակը։

2025-ը կլինի հոգեւոր աճի եւ ինքնաճանաչման տարի։ Հնարավոր է, որ Ձկները նոր հետաքրքրություններ գտնեն կամ ուսումնասիրեն իրենց ներքին աշխարհը։ Տարվա ընթացքում Ձկները կզգան փոփոխություններ իրենց կյանքում, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ սեփական նպատակները եւ ուղղությունները։

Ընդհանուր առմամբ, 2025-ը Ձկների համար կլինի փոփոխությունների, ինքնազարգացման եւ նոր հնարավորությունների տարի, ինչը կպահանջի հստակություն, ինտուիցիա եւ հավասարակշռված մոտեցում։

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԴԻԼԻՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂ ՉԿԱ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին, շուկայականից ցածր գներով հողամաս է օտարել, ինչի համար Սասուն Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տուգանվել է 300 հազար դրամով։ Դիլիջան քաղաքի բնակիչները մեր լրագրողին հայտնեցին, որ երբ իրենք օբյեկտ կառուցելու համար հողամաս տրամադրելու խնդրանքով դիմում են Դավիթ Սարգսյանին, համայնքի ղեկավարը ասում է, որ Դիլիջանում ազատ հողեր չկան։ Սակայն համայնքապետը շարունակում է կասկածելի ձեւով հողեր տրամադրել Երեւանի, Վանաձորի, Վարդենիսի, Իջեւանի եւ Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներին։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի 2024 թ. սեպտեմբերի 30-ի թիվ 1050-Ա որոշմամբ` 2024թ. նոյեմբերի 1-ին կառուցապատման իրավունքի մրցույթի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 275.3քմ հողամասը (ԼՈՏ-13(ՔԿ-24)), ք. Դիլիջան, Բարեկամության փողոց, թիվ 5, մինչեւ 2060 թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 82 590 դրամ տարեկան վճարի մեկնարկային գնով: Կայացած մրցույթում 82 590 դրամ տարեկան վճարի առավելագույն գնով հաղթել է Արտաշատ համայնքի, Բաղրամյան գյուղի, Բաղրամյան փողոց, թիվ 11 տան բնակիչ Թադեւոս Ղամբարյանը, որի մասին մրցութային հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 2 արձանագրությունը: Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 4-ին որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի թիվ 2 արձանագրությունը եւ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 275.3քմ հողամասը, ք. Դիլիջան, Բարեկամության փողոց, թիվ 5, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, մինչեւ 2060թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել Արտաշատ համայնքի, Բաղրամյան գյուղի, Բաղրամյան փողոց, թիվ 11 տան բնակիչ Թադեւոս Ղամբարյանին, հողամասի տարեկան վճար սահմանել 82 590 դրամը:

Փորձեցինք պարզել, թե ով է Թադեւոս Ղամբարյանը։ Բաղրամյան բնակավայրից ասացին, որ նա վաղուց գյուղում չի բնակվում, Երեւանում է։ ԿԸՀ կայքում` Հայաստանի ընտրողների ցուցակում, նրա մասին տվյալներ չկան։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս