ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ երեկոյան, հայտարարվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ռուսական Պրեմիեր լիգայի առաջին հատվածի 10 լավագույն ֆուտբոլիստների շարքում:

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐ

ՀԱՐՑ. «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքը տարածվո՞ւմ է արդյոք գրավատների վրա:

Մեսրոպ Պատվականյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքը տարածվում է ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի, պետական եւ այլ հիմնարկների, դրանց՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա: Այն չի տարածվում բանկերի եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Դրամարկղային գործառնությունների մասին»  ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում է սահմանափակում. ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը 300000 դրամ է:

 




Լրահոս