ՖՈՒՏԶԱԼԻ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2024-25 մրցաշրջանում նոյեմբերի 25-ին ,Երեւան ՖԱ-իե եւ ,Յունիսպորտիե միջեւ խաղից հետո վիճաբանություն եւ սկանդալ է գրանցել, ինչը կոծկվել է։

Բանն այն է, որ գործող չեմպիոն ,Երեւանըե այս մրցաշարում կրեց իր առաջին պարտությունը, որն էլ դարձել է կռվի պատճառ։

Այս վիճաբանության կենտրոնում Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն է, ով նաեւ մարզում է Ֆուտզալի ,Երեւանե թիմին։

Փորձեցինք կապվել Ռուբեն Նազարեթյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, եւ ինչպես են այն կոծկել, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց. հեռախոսահամարն անհասանելի էր։

Ֆուտբոլի ֆեդերացիայից նույնպես հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ:

Ըստ ամենայնի՝ փորձ է արվում այս վեճը կոծկելու, ինչպես, օրինակ, սկանդալի մեջ հայտնված Խորեն Հովհաննիսյանի որդու՝ Ժորա Հովհաննիսյանի դեպքը։

Բանն այն է, որ Տhamshyan.com-ը գրել էր, որ հենց այդ մրցաշարի օրը՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցի 37/9 հասցեում գործող ,Տոսկանաե հյուրանոցում երիտասարդ կինը, լինելով անօգնական եւ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարտադրված սեռական հարաբերություն է ունեցել իր ծանոթի ընկերոջ հետ, իսկ իր ծանոթը իրեն ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերոնշյալ միջադեպը կատարել են Երեւանի բնակիչներ 37-ամյա եւ 30-ամյա տղամարդիկ:

Իսկ ավելի ուշ պարզվեց, որ բռնաբարության կասկածյալներից մեկը հայ հայտնի ու լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին է։ Ավելի ուշ Ժորա Հովհաննիսյանը հերքեց իր մասնակցությունը ,Տոսկանաե հյուրանոցում տեղի ունեցած անհասկանալի պատմության վերաբերյալ։

Հավելենք, որ Ժորա Հովհաննիսյանը մշտապես եղել է սկանդալների կիզակետում։ Տարիներ առաջ նա իր վարած Mercedes մակնիշի մեքենայով հարվածել էր Opel մակնիշի տաքսիի։ Ավելի ուշ պարզվել էր, որ Ժորա Հովհաննիսյանը ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Բայց, ստացվում է, որ սա ֆուտբոլի եւ ֆեդերացիայի շուրջ սկանդալ չստեղծելու նուրբ քայլ է՝ ծածկադմփոց:

 

 

 

 

Ով է Հարկադիր կատարման ծառայության պետի հավանական թեկնածուն եւ, ըստ, նախնական վարկածի, ում է ուզում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակել Հարկադիր կատարման ծառայության պետ։ ,Ժողովուրդե օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ թեկնածուն ԴԱՀԿ-ում երկար տարիներ գործունեություն ծավալած Դավիթ Բեգինյանն է, ով խիստ նեղսրտած տարիներ առաջ հեռացել էր համակարգից: 2020 թվականին ,Ժողովուրդե-ը գրել էր, որ 2019 թվականի հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը, եւ շուրջ 8 ամիս կատարելով ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները՝ մարտի 9-ին ազատման դիմում գրեց, նեղացած հեռացավ: Նշենք, որ Դավիթ Բեգինյանը մինչեւ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը եղել է ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալը: Ու երբ նա նշանակվել էր ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել: Բայց քանի որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը որոշել էր ԴԱՀԿ պետի պաշտոնում նշանակել իր քավորին, Դավիթ Բեգինյանին հասկացրել են, որ այս ընթացքում ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արվել, մինչդեռ այդ ոլորտում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի հեղափոխական քայլեր արվեին, որ ներքեւից վերեւ զգային բոլորը: Բեգինյանը, այսպիսով, 8 ամիս անց ստիպված հեռացավ:

 

 

Ալեն Սիմոնյանը կրճատում է մեքենաները, աշխատակազմը գումար է դուրս գրում դրանց սպասարկման համար

 

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը օրերս ապահովագրել է շուտով կրճատվող ծառայողական մեքենաները՝ ընդհանուր պայմանագրի համար վճարելով 2 մլն 280 հազար դրամ։

,Ժողովուրդե օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի նոյեմբերի 22-ին պայմանագիր է կնքել ,Սիլ Ինշուրանսե ՓԲԸ-ի հետ եւ ձեռք է բերել փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ։ Այս պայմանագրով Ազգային ժողովն ապահովագրել է 41 մեքենա։

Սա տարօրինակ չէր լինի, եթե Փաշինյանը գրիչը ձեռքին եթերում չպակասեցներ ծառայողական մեքենաների քանակը, եւ Ալեն Սիմոնյանն էլ, նրանից ոգեւորված, չգրեր, թե.

,ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝ 2018 թվականի սկզբին, ունեցել է 81 տրանսպորտային միջոց՝ հետագայում կրճատելով դրանք:

գ 2018 թ. – 10 ավտոմեքենա,

գ 2019 թ. – 4 ավտոմեքենա,

գ 2020 թ. – 3 ավտոմեքենա,

գ 2021 թ. -17 ավտոմեքենա,

գ 2022 թ. – 2 ավտոմեքենա,

գ 2023 թ. – 3 ավտոմեքենա,

գ 2024 թվականին մեկնարկել է եւս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։

 

Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց:

 

գ Կրկին՝ 2018 թ. – 81 մեքենա,

գ 2025 թ. – 30 մեքենաե:

 

Բայց ԱԺ նախագահի հայտարարությունը, կարծես, հենց իր կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չի կարդում, եւ մեկ ամիս հետո 30 ավտոմեքենա ունեցող ԱԺ-ի համար 41 ավտոմեքենայի ապահովագրություն է անում:

Այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել Ազգային ժողովից, որտեղից Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը պարզաբանեց հետեւյալը. ,Պայմանն այսպես է. ԱԺ-ն հայտարարում է տենդեռ (նկատի ունի մրցույթ-խմբ.), հաղթողը ճանաչվում է, բայց դա սկսվում է կիրարկվել, երբ գումար ենք դնում, մենք այժմ որեւէ գումար չենք վճարել, իսկ գումարն արդեն կփոխանցվի 30 մեքենայի համարե:

Կարճ ասած՝ պայմանագիրը կնքված է, գումարը փոխանցված չէ: Բայց եթե Դավիթ Առաքելյանն իր ԳԱԱ արհեստական կրթություն հիշեցնող դիպլոմը ստանար ավելի վաղ, քան պաշտոնի ստանձնումը, գուցե ավելի խելամիտ լիներ եւ մեքենաները կրճատելուց հետո՝ նոր մնացածը ապահովագրեր:

 

 

 

 

,Ժողովուրդե օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում պաշտոնակռիվ է սկսվել, իսկ կռվախնձորն էլ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի, ապա նաեւ տեղակալի պաշտոններն են: Ինչպես հայտնի է, Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ՔՊ-ն փնտրում էր հանձնաժողովի նախագահի թեկնածու, որը կապ ունենա բժշկական ոլորտի հետ: ,Ժողովուրդե օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ուրբաթ օրը կայացած ՔՊ խմբակցության դռնփակ նիստի ընթացքում 10 դեմ ձայնով հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Արսեն Թորոսյանը, որին առաջադրել է նախկին թղթակից, հիմա ԱԺ պատգամավոր, բայց առողջապահության ոլորտի հետ առնչություն չունեցող (ԱԺ այդ հանձնաժողովի անդամ) Էմմա Պալյանը: ,Ժողովուրդե օրաթերթի տեղեկություններով՝ հիմա ՔՊ-ական կանայք պայքարում են հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Այսպիսով՝ ArmLur.am-ը գրել էր, որ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Լուսինե Բադալյանը, ի համերաշխություն վերջերս մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանի, հրաժարվել է զբաղեցնել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: ,Ժողովուրդե օրաթեթի տեղեկություններով՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար պայքարում են ՔՊ-ական պատգամավորներ Էմմա Պալյանը եւ ,Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոնի նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը։

 

 




Լրահոս