ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ԱՎԱԳԱՆԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության դեպքում քաղաքապետի թեկնածու դիտարկում է խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանին։

 

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հայկ Գրիգորյանի ,Ազգային առաջընթացե կուսակցությունը պատրաստվում է Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց սկսել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուրբաթ օրը ավագանու ,Ազգային առաջընթացե խմբակցության՝ Հայկ Մարությանի թիմի անդամները, այսինքն՝ անկուսակցական 5 եւ ,Նոր ուժե կուսակցության 3 անդամները, քննարկել են Հայկ Գրիգորյանի՝ քաղաքապետի պաշտոնանկության նախաձեռնությունը։ Քննարկման արդյունքում որոշվել է, որ եթե միանան Հայկ Գրիգորյանի նախաձեռնությանը, ապա իրենց թեկնածուն լինելու է Իզաբելլա Աբգարյանը։

«Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանը նշում է՝ գտնում ենք, որ մայրաքաղաքի կառավարման իրավունքը պետք է հանձնել երեւանցիներին, մենք պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով միանալ ընդդիմադիր ուժերին, սակայն պաշտոնանկության գործընթացի հետ կապված մտահոգություններ ունենք, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները 33 ձայն չունեն:

«Իսկ գործընթացը տապալելու դեպքում, մենք միայն մեկ մարդու լավություն կանենք՝ Տիգրան Ավինյանին, ով եւս մեկ տարվա իմունիտետ կստանա։

Բացի դա, պաշտոնանկության նախագծում պարտադիր պետք է նշված լինի ընդդիմության միասնական թեկնածուն, անուն-ազգանուն պետք է լինի։ «Ազգային առաջընթացե կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն առաջարկել է, որ ամեն խմբակցություն իր թեկնածուին առաջադրի։ Ավագանու «Ազգային առաջընթացե խմբակցությունը 8 կողմ ձայնով որպես քաղաքապետի թեկնածու տեսնում է ինձ, մյուս խմբակցությունները եւս կարող են իրենց թեկնածուներին առաջադրել։

Հայկ Գրիգորյանի ,Ազգային առաջընթացե կուսակցության անդամները հենց Հայկ Գրիգորյանի թեկնածությունն են առաջադրում, իսկ արդեն խմբակցության մեծամասնության թեկնածուն ես եմ։

Ի վերջո, բոլորս պետք է գանք համաձայնության մեկ թեկնածուի շուրջ, այստեղ ես նույնպես բարդություն եմ տեսնում, կարծում եմ՝ հենց սրա համար Հայկ Մարությանին հեռացրին, որպեսզի չլինի թեկնածու, որն անվիճելի կլինի։

Իսկ թե ինչո՞ւ է խմբակցությունն ինձ առաջարկում. ես անկուսակցական եմ, եւ կարող եմ մյուս խմբակցություններին կապող օղակ լինել, բացի դրանից՝ ունեմ մեծ փորձ ավագանիումե,- ասում է Իզաբելլա Աբգարյանը։

Ք. Մ.

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՖՐԱՆՍԻԱ. 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանի ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության եւ ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու բազմակողմ համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորությամբ:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները եւ նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը եւ սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող:

Առանձնապես կարեւորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական եւ այլ ուղղություններով:

Ալեքսանդր Էսկորսիայի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները եւ այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից եւ հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:

Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:

 

 

ՔՊ-ԱԿԱՆ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ՝ ՀԱԿՈԲ ԱՍԼԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում, այլ լինում է հենց այսպես՝ թե՛ Աղազարյանի, թե՛ Ասլանյանի դեպքում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

,Այսպես կոչված ,անձնականըե մի պահ կողքի դնելով, հետաքրքիր է Հակոբ Ասլանյանը խմբակցության, նախաձեռնողի եւ այլ փակ նիստերից մի կոնկրետ լրագրողի համակարգված ձեւով տեղեկատվության, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելը սեփական թիմի նկատմամբ դավաճանություն չի՞ համարում։ Իսկ կարո՞ղ է մի նման համակարգած մեխանիզմի մաս էլ հենց ինքն է կազմում։

Ի դեպ, քանի որ այս թեման շատ է շահարկվում, ուզում եմ տեղեկացնել, որ Հովիկ Աղազարյանը կուսակցությունից իր հեռացման հարցը քննարկելիս ոչ միայն չի հերքել արտահոսքերի այդ համակարգված մեխանիզմի գոյությունը, այլեւ դրանում որեւէ ,խնդիր չի տեսելեե,- գրել է Թորոսյանը:

 

 




Լրահոս