Ֆասթ Բանկի աջակցությամբ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվել է «Երևան Օփեն» շախմատի 6-րդ միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվել է երկու վարկանիշային խմբերով՝ Ա և Բ: Ա մրցաշարին մասնակցել են 85 շախմատիստներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից և Շվեդիայից, այդ թվում՝ 12 գրոսմայստերներ և 5 միջազգային վարպետներ: Բ մրցաշարին մասնակցել են 193 շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից և Իսպանիայից:
Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, «Երևան Օփեն» 2024 շախմատի միջազգային մրցաշարի տնօրեն Նորայր Քալանթարյանն ասել է․ «Բավականին ծախսատար միջոցառում է տարբեր ասպեկտներում և՛ մրցանակային ֆոնդ կա բավականին բարձ, և՛ ուժեղ շախմատիսների ենք հրավիրում՝ հոգալով իրենց ծախսերը և կազմակերպչական այլ ծախսեր: Պետք է շնորհակալություն հայտնեմ Ֆասթ Բանկին, իսկապես առանց Բանկի օժանդակության, աջակցության շատ դժվար կլիներ բարձր մակարդակով մրցաշար անցկացնել»:
7 օր տևող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 12 միլիոն ՀՀ դրամ էր: Ա խմբի հաղթող դարձավ Շվեդիան ներկայացնող գրոսմայստեր Պլատոն Գալպերինը, Բ խմբի հաղթող՝ Հակոբ Հակոբյանը, իսկ բլից մրցաշարի հաղթող՝ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Ֆասթ Բանկը 2022 թվականից ի վեր մշտապես հովանավորել է «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի անցկացումը: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Ֆասթ Բանկը դիտարկում է ոչ միայն սպորտային, այլև մշակության, կրթական, սոցիալական խնդիրները և անում առավելագույնը՝ աջակցելու խնդիրների լուծմանը:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: