ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ՝ «-2»․ Հակոբ Ասլանյանն առաջիկայում կհայտնի իր որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրություններից առաջ իշխող քաղաքական ուժը շարունակում է մաքրել ու վերադասավորել թիմը։

ՔՊ վարչության որոշմամբ երեկ հերթական կուսակցականը հեռացվեց, Հովիկ Աղազարյանից հետո հերթը նրա ընկերոջինն էր՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանինը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ ՔՊ վարչության բոլոր անդամները միաձայն կողմ են քվեարկել Հակոբ Ասլանյանի հեռանալուն։ Իշխանականների հիմնական մեղադրանքն այն է, որ կիսում է պետական գաղտնիքի արտահոսքի մեջ մեղադրվող Հովիկ Աղազարյանի տեսակետները ու պաշտպանել է նրան, իսկ ՔՊ-ում Աղազարյանին անգամ պաշտպանելու փորձ արածները խիստ դատապարտման են արժանանում։

ՔՊ-ականները նաև պահանջել են, որ վերջինս մանդատը վայր դնի, եթե չի ուզում ավելի վատ ճակատագրի արժանանալ։ Հակոբ Ասլանյանը, սակայն, մտադիր չէ մանդատը վայր դնել, շարունակելու է գնալ ԱԺ՝ արդեն անկախ պատգամավորի կարգավիճակով։ Վերջինս խոստացել է՝ մինչև Ամանոր կհայտնի իր որոշման մասին՝ դնում է մանդատը, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում 

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս